Քոբուլեթիում անվտանգությունն ափից հեռացրել է լողացողներին՝ վտանգավոր ալիքների պատճառով
Սև ծովի վրացական հատվածում անձրևները երկու օր է՝ գրեթե չեն դադարում։
NEWSPRESS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մասնավորապես Քոբուլեթիում այսօր գրեթե ամբողջ օրը հանգիստն այստեղ անցկացնողները հիմնականում չեն կարողացել լողալ ծովում՝ ալիքների պատճառով։
Իսկ ահա հայ զբոսաշրջիկներից ոմանք էլ նշել են, որ օրվա երկրորդ կեսին անվտանգությունը ծովից հեռացրել է լողացողներին, քանի որ ալիքները վտանգավոր են եղել։
Քիչ առաջ էլ այս քաղաքում կրկին տեղատարափ անձրև էր, որն ուղեկցված էր քամով, ամպրոպով և կայծակով։ Ու թեև այս պահին անձրևը դադարել է, սակայն ամպրոպն ու կայծակը դեռևս պահպանվում են,
Հիշեցնենք, որ Գրիգոլեթիում էլ այսօր մի հայ կին հազիվհազ է փրկվել։