ՌԴ-ն չի դադարեցնի զենքի մատակարարումը Հայաստանին․ ՌԴ ՊՆ փոխնախարար
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:
Այդ մասին ՌԴ պաշտպանության փոխնախարարը հայտարարել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: Նա, օատասխանելով լրագրողների հարցին, մասնավորապես ասել է․
«Դա ոչ հավաստի տեղեկություն է»,- ասել է Ֆոմինը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանեց, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում: