Արտակարգ դեպք Լոռու մարզում. 2 երիտասարդ մարմնի մասերում կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Սասուն Վարոսյանն ու 29-ամյա Կարեն Օնանյանը։
Հիվանդանոցում իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
shamshyan.com-ի տեղկություններով՝ վարկածների մեջ է մտնում նաև այն, որ հնարավոր է՝ վիրավորները միմյանց հետ վիճել ու փոխադարձ վնասվածքներ են հասցրել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: