«Ալաշկերտ»-ը լրջորեն պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղին (լուսանկարներ)
«Ալաշկերտը» սեփական ստադիոնում շարունակում է լրջորեն նախապատրաստվել Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի` Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկայի» դեմ պատասխան հանդիպմանը: Այդ մասին ասված է ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Ալաշկերտցիների հերթական մարզմանը մասնակցեցին նաև թիմի նորեկներ Էդգար Մանուչարյանը, Լևոն Հայրապետյանը և Լեստեր Պելտիերը:
«Ալաշկերտ» - «Սուտյեսկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: Մուտքն ազատ է:
Արտագնա խաղում մեր թիմը հաղթել է 1:0 հաշվով` սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչի գոլի շնորհիվ:
Հարգելի երկրպագուներ, պատմական հաջողություն կերտելու համար «Ալաշկերտն» ունի Ձեր հզոր աջակցության կարիքը, սպասելու ենք բոլորիդ «Հանրապետականում»»,- ասված է հայտարարության մեջ: