Ինդոնեզիայում փրկվել են լեռան վրա արգելափակված 500 զբոսաշրջիկները
Ինդոնեզիայի Ռինջանի լեռան վրա մնացած ավելի քան 500 զբոսաշրջիկներին փրկել են Ինդոնեզիայի փրկարար ծառայությունները։ Նրանց տեղափոխել են լեռան մոտ գտնվող բազան: Սակայն դեռ 6 մարդ շարունակում է մնալ անհետ կորած։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդիկ արգելափակվել էին լեռներում։ Երկրի մի շարք կղզիներում երկրաշարժի հետևանքով մահացել է 16 մարդ, իսկ ևս 200 հոգի հոսպիտալացվել է։
Երկրում մեծ են նաև շենքերի ու շինությունների ավերածությունները։