Նիկոլ Փաշինյանը գլխավոր խորհրդական է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Գասպարյանը նշանակվել է գլխավոր խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ: