«Ժողովուրդ ջան, լավ սապոններ կան, ո՞վ կուզի». Սոնա Շահգելդյան
Երգչուհի Սոնա Շահգելդյանը իր ֆեյսբուքյան էջում վերջին շրջանում քաղաքական հրապարակումներով է կիսվում, արտահայտում իր կարծիքն ու մտահոգությունը՝ այս կամ այն հարցի շուրջ: Այսօր նա նոր գրառում է կատարել: Երգչուհին գրել է.
«Շատերը հեղափոխությունից հետո ցույց տվեցին իրենց դիմակները, խնդրում եմ կողմնորոշվեք, իսկ երգը մի համեմատեք շատ բաների հետ, մարդ պետք ա մարդ մնա ու վերջ, ու դրանից երեւում ա ամեն բան… Ձեւական բաներ չեմ սիրում, մի արեք, լավ երեւում ա՝ ով է մարդ Մեծատառով եւ իսկական Հայրենասեր… Հերիք ա էլի հետեւ մտնեք, կներեք բառիս համար… Ժողովուրդ ջան, լավ սապոններ կան, ո՞վ կուզի»: