1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասինԻշխանությունը գնում է հերթական միակողմանի զիջումների՝ արհեստական սահմանազատման անվան տակ․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերահաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր
Հասարակություն

Նախիջևան. կորցրած հայրենիք, վերադարձի ուղիներ

Արևելագետներ, տարածաշրջանի տարբեր ոլորտներն ուսումնասիրող փորձագետներ, ռազմական գործիչներ այս շաբաթ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ զրուցեցին Նախիջևանի կարգավիճակի, այս սահմանային գոտում առկա լարվածության, այսօրվա նախիջևանյան ներհասարակական, ներքաղաքական, տնտեսական իրավիճակի համալիր ուսումնասիրման խնդիրների շուրջ: «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով այս հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ պետությունը հարցը կպահի ուշադրության կենտրոնում՝ մասնագիտական հետազոտությունների հիման վրա անելով կանխատեսումներ հնարավոր վտանգների մասին և պատրաստվելով դրանց:

Նախիջևանի՝ պետականորեն այլ երկրների սահմաններում ընդգրկվելու պատմաքաղաքական, իրավական հանգամանքների դիտարկման ավարտին ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանն ասաց. «Նախիջևանը հնարավոր էր վերադարձնել 1989թ նոյեմբերին: Դեռ սովետական միություն կար. շարժումն սկսվել էր արդեն: Նախիջևանում թուրքերը ջարդել էին սահմանը: Ինձ գիշերվա կեսին զանգահարեցին-ասացին, որ եթե 100 հոգի վերցնեի-գնայի, իրենք այնտեղ աղմուկ կբարձրացնեին, և բոլորը, որ վախեցած-կուտակված էին սահմանին, կփախչեին: Մեզնից շատ-շատ վախեցած էին: Ես այստեղ ուղղակի խնդրեցի, ասացի՝ տվեք ինձ երկու-երեք նորմալ ջոկատ, ես Նախիջևանը ձեզ կտամ: Դա հասցրին Լևոն Տեր-Պետրոսյանին, նա ասաց՝ ուշացել ենք: Նախիջևանն ուներ հնարավորություն լինել Հայաստանի տարածքի մաս. ինչ-որ անձնական, ներկուսակցական խաղերի ընթացքում դա չհաջողվեց: Այսօր այն Թուրքիայի կողմից օկուպացված միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ ռմբակոծելու մտադրությունների առկայությունը ճշտել է պետք, մինչդեռ ի տարբերություն Ադրբեջանի մյուս տարածքների՝ Նախիջևանն ուսումնասիրված չէ: «Տեղեկատվական հոսքերը սահմանափակ են և մղվում են միայն մեկ աղբյուրից. մեկ-երկու կայք է գործում, և մեկ հեռուստատեսություն, ֆեյսբուքում ակտիվ չեն, այլ սոցիալական կայքերում՝ ևս»,- ասաց նա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Հայաստանն ամեն օր հզորանալով կարող է կանխել Նախիջևանից սպասվող վտանգը, անհրաժեշտության պարագայում՝ հաղթահարել այն: Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը հավաստեց, որ պայքարն ամենօրյա է. «Մենք պայքարում ենք բնակչության համար, մենք չենք պայքարում տարածքի համար,- ասաց նա:- Պայքարում ենք, որ հայն ապրի անվտանգ: Ինչքանո՞վ է հավանական հայկական էթնիկ տարրի խաղաղ համակեցությունն ադրբեջանցիների հետ. մենք ունենք արտահոսք դեպի Ղրիմ դեռ 12-րդ դարից: Այսօր ինչքանո՞վ է ճիշտ, զոհաբերելով նոր կյանքեր, վերցնենք նոր տարածք, որը չենք կարող վերաբնակեցնել»:

Վլադիմիր Վարդանյանին հակադարձեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը. «Այս պահին ակտիվ օգտագործելու տեսանկյունից տարածք հանձնել-չհանձնելը դիտարկելն անընդունելի է: Գուցե դու տարածքում բնակչություն չունես, բայց դա կապ չունի: Կանադան, որի 9.5 մլն կիլոմետրի վրա ապրում է ավելի քիչ բնակչություն, քան՝ Արցախում, վերջերս Գրենլանդիայի մոտի մի կղզու շուրջ բախում ունեցավ: Խնդիրը, որ բարձրացնում էր Կանադան, այսպես էր հնչում. «Ենթադրում են, որ 50-100 տարի հետո եղանակը կարող է տաքանա, սառույցները հալվեն, ճանապարհներ բացվեն ու սկսեն նավեր երթևեկել, ու հանկարծ մենք այդ ուղիների վրա վերահսկողություն չունենանք»: Տարածք զիջելու մասին չմտածենք»,- ամփոփեց Պապյանը:
«Նախիջևան» հայրենակցական միության փոխնախագահ Հովարիկ Համբարձումյանը նշեց, որ մեր սերունդները պիտի չմոռանան Նախիջևանի հարցը. «Պիտի հիշենք՝ ինչ ենք կորցրել, ինչ ունենք այնտեղ»,- ասաց նա՝ կարևորելով հարմար պահի սպասելն ու հոգեբանորեն պատրաստ լինելը: «Նախիջևանը մեր կորցրած հայրենիքն է»,- ընդգծեց Հ.Համբարձումյանը:

Լևոն Ստեփանյանն էլ խոսեց խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ աշխատելու կարևորության մասին. «Ադրբեջանում կա հատուկ քարոզչություն. ունե՞նք մենք դա: Արդյո՞ք այն, ինչ ունենք, կգործի՞ պատերազմի ժամանակ: Խաղաղ պայմաններում պետք է շատ աշխատենք այս ուղղությամբ. մեր ռադիոն իրենց մոտ պիտի լսվի ու պիտի թուրքերեն խոսի, իրենց համար թերթեր պիտի տպվեն, ինչ-որ ձևով տարածվեն: Կոնցեպտ պիտի լինի՝ մեկ կոնցեպտ այս հարցով արտաքին գործերի նախարարության, Սփյուռքի նախարարության, Անվտանգության խորհրդի համար: Մենք մեր բանավեճերը պիտի կազմակերպենք ոչ թե միայն հայերով, այլև՝ ռուսների հետ՝ հարյուր տոկոսով կարող ենք գտնել ռուսներ, նաև՝ պարսիկներ, որ կուզեն մասնակցել այսպիսի քննարկումների: Արցախում խփում են մեկ զինվոր, Նախիջևանի հատվածում երկուսին խփենք: Որ նրանք իմանան, որ այսօր պիտի տուն չկառուցեն, քանի որ վաղը հայերը կարող է գան-գրավեն»,- ամփոփեց իր խոսքը գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը:

Երվանդ Բոզոյանն էլ կարծիք հայտնեց, որ մեծ պատերազմի անխուսափելիությունը տեսանելի է, քանի որ այս խնդիրը չի լուծվում, Ադրբեջանը հզորանում է, իսկ Նախիջևանը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի: «Տարածքի ազատագրման անհրաժեշտությունը բխում է ոչ այնքան պատմական, որքան՝ անվտանգության խնդրից»,- նշեց քաղաքագետը:

«Նախիջևանը և՛ ազգային անվտանգության արժեք ունի, և՛ ական է, և՛ հնարավորություն,- ամփոփելով հանդիպումը՝ նշեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը,- առանց ուռճացնելու՝ Հայաստանի անկախությունն անցնում է Նախիջևանով, Հայաստանի զարգացումն անցնում է Նախիջևանով: Նախիջևանը միանշանակ խնդիր է լինելու անխուսափելի մեծ խնդրի ժամանակ: Եվ հուսամ, որ Նախիջևանից եկած այդ խնդիրը ամենամեծ հարցը կլինի հենց ադրբեջանական Նախիջևանի համար»:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ