Մինաս Մինասյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Մինաս Մինասյանին ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։