Խոշոր հրդեհ Սոչիի բնակելի շենքերից մեկում․ կա 7 զոհ և 2 վիրավոր
Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սոչիի բնակելի շենքերից մեկում, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 2 հոգի ստացել է մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղրդում է Ntv.ru-ն։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ հղումա նելով երկրի Արտակարգ իրավիճակների ծառայությանը, Սոչի քաղաքի բնակելի տներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ և մարմնական վնասվածքներ է ստացել 2 բնակիչ։
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային տարածաշրջանային կենտրոնի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ փրկարարները կրակ սկսել են հանգցնել Մոսկվայի ժամանակով ժամը 6:45-ին:
Կրակի ընդհանուր մակերեսը կազմել է 300 քմ։ Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են։