Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով լեռան վրա արգելափակվել է ավելի քան 500 զբոսաշրջիկ
Ինդոնեզիայում գտնվող Լոմբոկ հանգստյան կղզում, որ գտնվում է Ռինջանի լեռան մոտ, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով արգելափակվել է ավելի քան 500 լեռնագնաց ու զբոսաշրջիկ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, հղում անելով երկրի փրկարար ծառայությանը, 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, որը տեղի է ունեցել կիրակի օրը Լոմբոկ կղզում, խլել է 16 մարդու կյանք, ինչպես նաև վնասվածքներ են ստացել մոտ 160 մարդ։
Նշվում է նաև, որ երկրաշարժի հետևանքով ավերվել է նաև մի քանի տասնյակ շենք ու շինություն։
Փրկարարական ծառայությունները միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի անվնաս կարողանան փրկել արգելափակվածներին։ Նշվում է նաև, որ փրկարար ծառայության օպերացիայի համար պատասխանատվություն է կրում նաև Ռինջարի լեռան ազգային պարկի տնօրինությունը։
Փրկարարական ծառայության ղեկավարները նշում են, որ լեռան վրա գտնվող բոլոր արգելափակվածներն առաջիկա 1 օրվա ընթացքում կփրկվեն։