Գոնսալո Հիգուաինը դիմել է «Յուվենթուս»-ի ղեկավարությանն ու նշել, որ իրեն հանեն վաճառքի
Ինչպես հաղորդում է La Stampa սպորտային պարբերականը, «Յուվենթուս»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Գոնսալո Հիգուաինն անկախ ամեն ինչից ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Նշվում է նաև, որ արգենտինացին արդեն հիմա դիմել է իր թիմի ղեկավարությանն ու նշել, որ իր տրանսֆերը հանեն վաճառքի։ Հիգուաինի ծառայություններով հետաքրքրված են «Միլան»-ն ու «Չելսի»-ն։
Ըստ վերջին տեղեկությունների՝ «Յուվենթուս»-ն առաջարկել է «Միլան»-ին 1 տարով վարձակալել Հիգուաինին ու տալ 18 միլիոն եվրո, իսկ հաջորդ մրցաշրջանում անպայման գնել նրա ամբողջ տրանսֆերը։
Գոնսալոն մինչև 2021 թվականը պայմանագիր ունի «Յուվենթուսի» հետ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։