Քայլ արեք, եկեք մարզադաշտ. «Փյունիկ» - «Տոբոլ» հանդիպման մուտքն ազատ է լինելու
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում վաղը՝ հուլիսի 31-ին Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի ղազախական «Տոբոլ»-ին: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ հանդիպման մուտքն ազատ է լինելու:
«Հարգելի ֆուտբոլասեր,
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ «Փյունիկ» - «Տոբոլ» հանդիպման մուտքն ԱԶԱՏ Է։
Խաղը կկայանա հուլիսի 31-ին, ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Չնայած, որ ցերեկը շատ շոգ է լինելու, երեկոյան մարզադաշտում խոստացել են «ֆուտբոլային» եղանակ։ Ջերմաստիճանը չի գերազանցելու +30-ը։
Քայլ արեք, եկեք մարզադաշտ, որ միասին կերտենք հայկական ֆուտբոլի մի նոր պատմություն»,- ասված է հաղորդագրության մեջ: