Ինչպես է 2008 թվականի մարտի 1-ին «ՆԻՎԱ»-ն վրաերթի ենթարկում մարդկանց (բացառիկ տեսանյութ)
Որքան էլ 2008 թվականի մարտի 1-ին նորագույն տեխնոլոգիաները դեռ չէին հասցրել հասնել Հայաստան, այնուամենայնիվ, գտնվեցին մարդիկ, ովքեր կարողացան նկարահանել բացառիկ կադրեր։ Այդ կադրերի մեծ մասը համացանցում է, իսկ մի մասն էլ երևի դեռ գտնվում է ինչ-որ հայտնի կամ անհայտ մութ անկյուններում։
Ներկայացվող տեսանյութում «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան մխրճվում է փողոցում կանգնած մարդկանց մեջ ու նկատելի է, որ վրաերթի է ենթարկում մի քանի մարդու։
Նշենք նաև, որ համացանցում տեղադրված տեսանյութում նշված է, որ վթարը տեղի է ունեցել Սունդուկյան փողոցում։
Մանրամասները՝ տեսանյութում.