Ռոնալդուն, Մեսսին, Ռամոսն ու Կասիլյասն՝ ընդդեմ Հենրիխ Մխիթարյանի․ հզոր ու պատմական լուսանկարներ (ֆոտո)
Աշխարհի առաջնությունն ավարտվեց, ու եվրոպական ակումբները կամաց-կամաց նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին։ Իսկ մեզ՝ հայերիս համար, կարևոր է Հենրիխ Մխիթարյանը, ով նոր մրցաշրջանում պիտի գերազանցի ինքն իրեն։
Այլևս նա Մանչեսթեր քաղաքում չէ ու չկա պարոն Ժոզեն։ Հիմա նա նոր թիմում է, որտեղ կես մրցաշրջան խաղալուց հետո ամրապնդեց ինքն իրեն ու դարձավ լոնդոնյան թիմի առաջատարներից։
Այս ամենի հետ մեկտեղ, պիտի հիշել նաև, որ վերջին տարիներին համաշխարհային ֆուտբոլի մեծագույն վարպետների շարքին է դասվում մեր Հենոն։
Ու թերթելով պատմության էջերը, լուսանկարներն ու տեսանյութերը՝ հասկանում ես, որ Հենրիխը պայքարել է իր ժամանակի, ինչո՞ւ չէ, նաև համաշխարհային ֆուտբոլի մեծագույն վարպետների դեմ։