Յուրի Խաչատուրովն ազատության մեջ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հաստատում է այն լուրը, որ Խաչատուրովն ազատության մեջ է:
Միհրան Պողոսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց:
«Կեսգիշերին նա ազատ է արձակվել, քրեական գործի քննությունը շարունակվում է, որի հիման վրա էլ գործողությունները կզարգանան»,-ասաց փաստաբանը: