Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց կալանավորվել 1998-2008 թվականներին Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Այլ մանրամասներ փաստաբանը չհաղորդեց՝ պնդելով, որ ամեն ինչի մասին կխոսեն հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցում կայանալիք ասուլիսի ժամանակ։
Հատուկ քննչական ծառայությունը հինգշաբթի օրը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրված Քոչարյանին մեղադրանք առաջադրեց և միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նախկին նախագահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ինքը՝ Քոչարյանը, «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում պնդել է, որ Հայաստանի նոր իշխանությունները իր նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում։