80 զինվորական ուսապարկ, 68 հատ զինվորական կաթսա. Արարատի բնակիչն ինքնակամ զինվորական պարագաներ է հանձնել (վիդեո)
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Արարատի մարզի բնակիչը մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք է հանձնել:
«ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀՊՆ Արարատի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ. և ինքնակամ հանձնել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք' 80 հատ զինվորական ուսապարկ, 68 հատ զինվորական կաթսա և այլն»,- գրել է Հովհաննիսյանը։