Ծանրամարտ. Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Իտալիայի Միլան քաղաքում շարունակվում է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:
Այսօր մրցահարթակ են դուրս եկել 85 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդները։ Այստեղ հիանալի է հանդես եկել Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը:
Կարապետյանը պոկել է 115 կգ, հրել 146 կգ ու երկամարտի 261 կգ արդյունքով դարձել Եվրոպայի չեմպիոն:
Հրում վարժությունում ցույց տված արդյունքը Եվրոպայի ռեկորդի կրկնություն է: