Ճապոնիայում մահապատժի են ենթարկվել աղանդավորներ
Ճապոնիայում չորեքշաբթի օրը մահապատժի են ենթարկվել «Աում Սինրիկե» աղանդի վեց անդամներ: Նրանք այս աղանդի վերջին անդամներն էին, ովքեր դատապարտվել են մահվան.նախկինում աղանդի ևս վեց անդամները և հիմնադիրը՝ Սեոկո Ասախարան մահապատժի էին ենթարկվել:
Հիշեցնենք, որ 1995 թվականի մարտ ամսին աղանդի հետևորդները «Զարին» կոչվող թունավոր գազ էին բաց թողել Տոկիոյի մետրոյում, ինչի հետևանքով 13 մարդ մահացել էր, ավելի քան վեց հազար մարդ՝ տուժել դրա հետևանքներից:
Այդ հարձակումը Ճապոնիայի պատմության մեջ ամենամասշտաբայինն էր: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ մահապատժի են ենթարկվել աղանդի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր անմիջական կապ են ունեցել ահաբեկչության կազմակերպման և իրականացման մեջ:
Մահապատժի իրականացումը ձգձվում էր, քանի որ մահապատժի ենթարկվածները պարբերաբար պատիժը մեղմացնելու հայցեր էին ներկայացնում դատարան: