Պայթյուններ Սիրիայում․ կա 38 զոհ և 30 վիրավոր
Սիրիայի հյուսիսում մահապարտ ահաբեկիչների կողմից կազմակերպած մի շարք պայթյունների հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել: Պայթյունները տեղի են ունեցել Սուվայդա քաղաքում, որը գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ:
Պայթյունների կազմակերպման մեջ կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Հայտնվում է նաև մոտավորապես 30 վիրավորի մասին:
Վերջին ամիսներին սիրիական բանակը ռուսների հետ համագործակցելով՝ հետ է վերցրել Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք տարածքներ, որոնք նախկինում եղել են իսլամիստների հսկողության տակ: