Հասկանում ենք՝ Օսիպյանը զբաղված է, բայց թող մեկ ուրիշն ընդունի մեզ, ո՛չ թե Մերուժանը․ պահանջում են Մերուժանի հրաժարականը (տեսանյութ)
Արդեն 3 ամիս, մի շարք քաղաքացիներ փորձում են իրենց խնդիրներով հանդիպել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, սակայն դեռևս չի հաջողվում։ Ոստիկանապետի զբաղվածության պատճառով՝ քաղաքացիներին ընդունում է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը։
Վերջինիս հետ հանդիպումը չի գոհացրել քաղաքացիներին։ Նրանցից ոչ ոք դեռևս պատշաճ ընդունելության չի արժանացել։ Վերջիններս փորձում են իրենց ձայնը հասցնել Վալերի Օսիպյանին՝ պահանջնելով հեռացնել Մերուժան Հակոբյանին։
«Մենք հասկանում ենք, որ Օսիպյանը շատ զբաղված է ու կարող է չհասցնի մեզ ընդունել, բայց եթե ինքը չի ընդունելու, թող գոնե այնպիսի մեկին հանձնարարի, ով իսկապես կլսի մեզ ու հարցերին լուծումներ կառաջարկի։ Իսկ Մերուժանն այդ մարդը չէ, նա չի հասկանում, որ Սերժիկ չկա, Վովա չկա, Ռոբերտ չկա՝ մեռել են, հիմա նոր իշխանություն ա, նոր մոտեցումներ․ նա չի լսում մեզ, մենք պահանջում ենք Մերուժանի հրաժարականը»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում․