ԲՐԻԿՍ-ի ընթրիքի ժամանակ Պուտինի ափսեում «ինչ-որ կանաչ բան» է եղել
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը ցուցադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի համատեղ ընթրիքի լուսանկարները: Դրանք նա հրապարակել է իր Telegram-ում, գրում է Лента-ն:
Լրագրողը նշել է, որ հարավաֆրիկյան ընթրիքի ժամանակ երկրների առաջնորդներին գինի են մատուցել: Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա նա նկատել է, որ Պուտինի ափսեում «ինչ-որ կանաչ» բան էր:
Պուտինը և Սին գտնվում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ավելի վաղ Սմիրնովը քննադատել էր միջոցառման կազմակերպումը: Նրա խոսքով՝ հյուրերին տավարի միս են հյուրասիրում՝ այն դեպքում, երբ Հնդկաստանից պատվիրակություն էր ներկա: Դրանից բացի, պետությունների ղեկավարները ստիպված են եղել կրկնակի լուսանկարվել՝ անկազմակերպության պատճառով:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) գագաթնաժողովը մեկնարկել է Յոհանեսբուրգում հուլիսի 25-ին: Եռօրյա իրադարձությունը մասնակցում են անդամ-պետությունների ղեկավարները, ինչպես նաև ՀԱՀ-ի կառավարության կողմից հրավիրված՝ այլ երկրների ղեկավարներ: