«Առողջ չեմ, չեմ կարող սպասել, հերթս հասնի` արդեն մեռած լինեմ, ո՞ւմ է պետք». առողջապահության նախարարը մերժել է (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց մի քաղաքացի բարկացած այս ու այն կողմ էր գնում: Նա ձեռքին ուներ մի պոլիէթիլենային տոպրակ՝ փաստաթղթերով: Ցույց էր տալիս բոլորին և կրկնում. «Էս ցելոֆոնիս մեջ հիվանդությանս փաստաթղթերն են. ինձ պետպատվերով բուժում ա հասնում, չեն անում, ասում են՝ գնա հերթագրվի...»:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում էլ քաղաքացին, ով ներկայացավ Վաղինակ անունով, նշեց, որ առողջական խնդիրներ վաղուց ուներ, սակայն գումարի պատճառով չէր կարողանում համապատասխան բուժում ստանալ:
Երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նոր էր ձևավորվել, Վաղինակը, իր խոսքով, որոշեց նորից դիմել Առողջապահության նախարարություն՝ անվճար բուժման համար, քանի որ վստահ էր՝ Փաշինյանի հրահանգներն այստեղ «ականջի հետև չեն գցի»:
Սկզբում նրան օգնել են վերականգնել հաշմանդամության կարգը և ասել են, որ իրեն պետպատվերի շրջանակում կարող են բուժել, սակայն, երբ մոտ մեկ ամիս անց նորից է գնացել, ասել են, որ պետպատվերի համար պետք է հերթագրվի:
«Գնա մեռի, արի սիրեմ... է՜հ, որ հիմա ես առողջ չեմ և չեմ կարող սպասել, հերթս հասնի՝ արդեն մեռած լինեմ, ո՞ւմ է պետք... Չեմ կարողանում ոչ մի բան կարգին անել, ի՞նչ անեմ, գնամ ձորից ընկնե՞մ...»,-նեղսրտած ասաց քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում.