ՊԵԿ նախագահ Անանյանը նախընտրում է ՊԵԿ-ում տեսնել մասնագետ կադրերի, քանի «կուլ գնալ» դժգոհություններին
«Ես նախընտրում եմ պատասխանատու պաշտոնների նշանակել մարդկանց, որոնք նախկինում աշխատել են ՊԵԿ համակարգում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով որոշ նշանակումների հետ կապված դժգոհություններին։
Նա նշեց, որ աշխատանքի են ընդունում նաև երիտասարդ կադրերի:
«Պետք է կարողանանք ապահովել ներքևից՝ երիտասարդ կադրեր, վերևից՝ փորձառու կադրեր, աստիճանաբար իրականացնելով կադրային հերթափոխություն, որովհետև ՊԵԿ–ը այդ համակարգն է, որ փորձն ու երիտասարդությունը պետք է իրար հետ համատեղելիությամբ աշխատեն»,- նշեց նա։
Իսկ այն դիտարկմանը, թե ՊԵԿ–ում պատասխանատու պաշտոնների նշանակվող անձինք կոռումպացված են և նախկին իշխանությունների հովանավորյալներ, Դավիթ Անանյանը նշեց, որ եթե կա նման հաղորդագրություն, ապա դա կարելի է ուղարկել ոստիկանությանը՝ որպես հաղորդում:
«Մամուլի նման հայտարարությունները եկեք ընդունենք հանցագործության մասին հաղորդում, ուղարկենք ոստիկանություն, դատախազություն, բայց դա իր անբարենպաստ հետևանքները կունենա, օրինակ, սուտ մատնության առումով»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ բացառում համակարգված կոռուպցիոն սխեմաների առկայությունը ՊԵԿ–ում»։