«Ասում են՝ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացնելու համար շատ պրոբլեմներ են ի հայտ եկել»
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի 15-20 տարի առաջ, եթե Հայաստանում որևէ միջազգային մասշտաբային իրադարձություն էր լինում, հյուրերին ներկայացուցչական ավտոմեքենաներով ապահովելու համար (օրինակ S դասի մերսեդեսներով) դիմում էին օլիգարխներին և այդ օրերին նրանցից հավաքում էին բոլոր մեքենաները:
Ինչո՞ւ հիշեցի այդ պատմությունը:
Ասում են՝ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացնելու համար շատ պրոբլեմներ են ի հայտ եկել: Այդ թվում նաև մոտ 50 երկրների նախագահ-վարչապետների կեցության խնդիր կա:
Ասում եմ՝ այդ օրերին երևի մեր օլիգարխների Մոնումենտի (և ոչ միայն Մոնումենտի) տները մի քանի օրով տրամադրենք ֆրանկոֆոն բարձրաստիճան հյուրերին:
P.S. Ասեցի մի փոքր օգնեմ կազմակերպիչներին»: