«Անառակ որդու վերադարձը»․ Բոնուչին ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»
Ինչպես այսօր արդեն հաղորդել ենք, իտալական «Միլան»-ի ավագ Լեոնարդո Բոնուչին, ով նախորդ մրցաշրջանում լքեց «Յուվենտուս»-ը, ցանկանում է հեռանալ ներկայիս ակումբից։ 31-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, Բոնուչին բանակցում է նաև «Յուվենտուս»-ի հետ և ցանկանում է հետ վերադառնալ։ Հաղորդվում է նաև, որ նա լավ հարաբերություններ է հաստատել Ալեգրիի հետ, ում հետ բախման արդյունքում նախորդ տարի լքեց «Յուվենտուս»-ը։
Իր հերթին «Միլան»-ի գլխավոր մարզիչ Գատուզոն նշել էր, որ ինքը ցանկանում է ամեն ինչ անել, որ Բոնուչին մնա «Միլան»-ում։
Հարց է առաջանում՝ արդյոք Թուրինում կընդունե՞ն Բոնուչիին, թե՞ ոչ։