«Միլան»-ը պաշտոնական առաջարկ է արել «Յուվենտուս»-ին․ Հիգուաինը՝ «Միլան»-ի ֆուտբոլի՞ստ
Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուս» գալով խառնեց մի շարք ֆուտբոլիստների խաղաքարտեր։ Արդեն մի քանի օր է, ինչ իտալական սպորտային պարբերականները գրում են Գոնսալո Հիգուաինի տրանսֆերի մասին։
«Միլան»-ը պաշտոնական առաջարկ է արել Հիգուաինին ու պատրաստվում է տարեկան 4,7 միլիոն եվրո աշխատավարձ տալ։
Իր հերթին «Յուվենտուս»-ն էլ սահմանել է Գոնսալո Հիգուաինի հրաժարագինը՝ 60 միլիոն եվրո։ Ընդգծենք նաև, որ այս ֆուտբոլիստի համար պայքարի մեջ է նաև Լոնդոնի «Չելսի»-ն։