Պաոլո Մալդինին «կվերադառնա» «Միլան» ու կստանձնի շատ պատասխանատու պաշտոն
Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, իտալական «Միլանի» երբեմնի լեգենդար ավագ ու պաշտպան Պաոլո Մալդինին առաջիկա օրերին կդառնա «Միլան»-ի փոխնախագահը։
Ընդգծենք, որ օրեր առաջ «Միլան»-ը չինացիների ձեռքից անցավ ամերիկյան կազմակերպության։ Դեռ նախորդ տարի, երբ «Միլան»-ի ղեկավարներ դարձան չինացիները, նրանք ցանկացան բերել Մալդինիին, սակայն Պաոլոն չցանկացավ գալ։
Ընդգծենք նաև, որ, ըստ հավաստի աղբյուրների, ակումբ կգա նաև Լեոնարդոն, ով աշխատել է փարիզյան «ՊՍԺ»-ում։