«Երբեք, երբեք չսպառնաք Ամերիկային», «Առյուծի պոչը չկծել»․ Թրամփ VS Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը ունեցած ելույթի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել «առյուծի պոչը չկծել» և այդպիսով հնարավոր պատերազմով սպառնացել:
Իր հերթին նախագահ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում սպառնալիքներ է գրել Իրանի հասցեին: Ռոհանին մասնավորապես ասել է․ «Ամերիկան պետք է իմանա, որ հաշտությունը Իրանի հետ բոլոր հաշտությունների մայրն է, իսկ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»։
Թրամփն իր հերթին նրան պատասխանել է. «Երբեք, երբեք չսպառնաք Ամերիկային, հակառակ դեպքում՝ կտուժեք այնպես, ինչպես ոչ ոք պատմության մեջ չի տուժել: Մենք այլևս այն երկիրը չենք, որը կհանդուրժի ձեր հիմար ելույթները մահվան ու դաժանության մասին»։