ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի քաղաքացիներից 2015-2017թթ. ստացված բողոքների հիման վրա ուսումնասիրություն է սկսել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ՄԻԵԴ-ն ուսումնասիրության շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ 11 բողոքների վերաբերյալ հաղորդակցություն է սկսել:
Բողոքները հիմնականում վերաբերում են անհիմն ձերբակալություններին, մարդու իրավունքների խախտման այլ դեպքերի:
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը չափազանց լայն տարածում ունեն:
Ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր: