Արթուրո Վիդալը վերադառնում է Իտալիա
Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը կվերադառնա Իտալիա։
Պարբերականները տեղեկացնում են, որ նրանով հետաքրքրված են «Նապոլի»-ն ու «Ինտեր»-ը։
Ընդգծենք, որ «Նապոլի»-ի նորանշանակ մարզիչ Կառլո Անչելոտին «Բավարիա»-ում աշխատել է Վիդալի հետ ու կցանկանար, որ թիմում լիներ Արթուրո Վիդալի նման ֆուտբոլիստ։
Իսկ «Ինտեր»-ը, ով արդեն գնել է Ռաջա Նայնգոլանին, դեմ չէր լինի, որ թիմում Վիդալն ու Ռաջան կազմեին աշխարհի ամենագերհզոր հենակետային զույգը։