Երկրաշարժեր Իրանում․ կա ավելի քան 290 տուժած
Իրանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 290-ի։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Մահացածների մասին դեռ տեղեկություններ չկան։ Հաղորդվում է, որ 5,9 մագնիտուդ հզորությամբ ցնցումների հետևանքով ամբողջությամբ քանդվել է ավելի քան 100 շինություն, իսկ մոտ 800 շինություն էլ ավերվել է մասամբ։
Այժմ փրկարար ու վերականգնողական ծառայություններն իրականացնում են աշխատանքներ։ Այս երկրաշարժն Իրանում վերջին ժամերի ընթացքում երրորդն էր։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: