90-ականների մութ, ցուրտ ու երջանիկ Հայաստանը (տեսանյութ)
90-ականների Հայաստանն ու Երևանն այլ էին։ Ուրիշ էին մարդիկ, ուրիշ էր քաղաքը, Հայաստանն ու իրավիճակը։ Ժամանակակից երեխաների համար կյանքը դժվար է պատկերացնել առանց համակարգիչների, հեռուստացույցի, լույսի, համեղ սենդվիչների ու կոլաների։
Այն ժամանակ, սակայն, պահանջներն ու մարտահրավերներն ուրիշ էին։ Մարդիկ պայքարում էին հացի, լույսի ու վառելիքի համար։ Ամենուր սով էր, ցուրտ ու մթություն։ Սակայն այդ տարիներից մարդկանց մոտ մնացել են քաղցր հիշողություններ, որոնք անմոռանալի են թանկ ու անգին։
Մանրամասները՝ տեսանյութում։