Ինչպիսին էր կիսաքանդ Ղազանչեցոցը 1980-ականների վերջին (բացառիկ լուսանկարներ)
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարն Արցախի ամենայուրահատուկ մշակութային կոթողն է։ Այս եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից է ու իր ճարտարապետական յուրահատկությամբ շարունակում է մնալ Արցախ աշխարհի զարդը։
Եկեղեցին հիմա բարեկարգ է, գտնվում է անթերի վիճակում, բարեկարգված է նաև եղեկեցու տարածքը, սակայն ժամանակին Ղազանչեցոց եկեղեցին մի փոքր այլ էր։
Ազերիների իշխանությանն անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում՝ որպես ավտոտնակ։ Այդ ժամանակաշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները։ Մինչև ազատագրումը գտնվում էր կիսավեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։
Ներկայացվող լուսանկարները 1986-87 թվականների լուսանկարներ են, որտեղ կիսաքանդ Ղազանչեցոցն է ու նրա շրջակա տարածքը։ Առաջիկայում կներկայացնենք հրապարակում այն մասին, թե ո՞վ ու ինչպե՞ս վերանորոգեց եկեղեցին։
Լուսանկարները NEWSPRESS.am-ին է տրամադրել Կարեն Դեմիրճյանի թանգարանը։