Սերժ Թանկյանը հրապարակել է իր և Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը (ֆոտո)
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն Ինստագրամի իր էջում վերահրապարակել է Սևադա Ղազարյանի արած ծաղրանկարը, որում պատկերված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ինքը՝ Թանկյանը:
«Նոր Հայաստանի կենացը: Շնորհակալություն Սևադա Ղազարյան, ցնցող նկարազարդման համար»:
Նշենք, որ Թանկյանը «Դուխով» գրությամբ շապիկով է, իսկ Փաշինյանը Հայոց եռագույնի գույներով փողկապով: