Քննչական կոմիտեի փոխնախագահն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պշատոնից ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: