Գագիկ Ծառուկյանն արձագանքել է «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների բաց նամակին (տեսանյութ)
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն, անմիջապես արձագանքելով «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցների բաց նամակին՝ այցելել է գործարան, հանդիպել աշխատակազմի հետ: Հարց ու պատասխանի ընթացքում գործարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունը՝ այն է Իրանից մեծ քանակի ցեմենտի ներկրման պատճառով տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը, գործարանը փակման վտանգի առջև է:
Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է գործարանը վերագործարկել, որպեսզի 1300 աշխատողներն անգործ չմնան: Գագիկ Ծառուկյանի արագ արձագանքն ու խնդրին տված լուծումը «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներին բավարարել է: