«Վարդավառը Դրախտում». Դրախտիկ համայնքը պաշտոնական անձնագիր ստացավ (լուսանկարներ)
Հուլիսի 23-ին Գեղարքունիքը տոնել է վարդավառը: մազնավորապես մարզի Դրախտիկ համայնքում նախաձեռնվել է «Վարդավառը Դրախտում» միջոցառում, որին մասնակցում էին Դրախտիկի, հարևան բնակավայրերի և համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումները բնակիչները ներկայացել էին իրենց բերք ու բարիքով՝. կազմակերպվել էր գյուղմթերքների, տեղի շնորհալիների ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառք:
«Այսօր որոշել ենք Դրախտիկում իրականացնել ագրոհեղափոխություն, մտածելակերպի փոխություն: Գյուղացին պետք է հասկանա, որ Դրախտիկն է աշխարհի կենտրոնը: Նրանք պետք է երջանիկ լինեն այնտեղ, որտեղ որ իրենք ապրում են»,-միջոցառման ժամանակ ասաց «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելա Սարուխանյանը:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանն էլ նկատեց, որ սա քայլ է դեպի ճանաչում, զբոսաշրջության զարգացում, սակայն գյուղն ունի նաև դպրոցի, մանկապարտեզի, ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց ուշադրություն են դարձնում և կփորձեն աստիճանաբար լուծում տալ:
«Ես հավատում եմ Դրախտիկի զարգացմանը: Հավատացած եղեք, որ այս բնակավայրը դառնալու է տարածաշրջանի մնացած բնակավայրերի և համայնքների լոկոմոտիվը: Թող դրախտիկցին հավատա, որ ինքը մենակ չէ...», -ասաց մարզպետը՝ շնորհավորելով Դրախտիկի պաշտոնական անձնագիրը՝ «Դրախտի անձնագիրը», որը այսուհետ տրվելու է նաև այստեղ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի:
«Վարդավառը դրախտում» միոցառմանը նախորդել էին գիշերային խարույկը և գիշերակացը՝ տներում: