Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսից հետո արված հետևությունները գրառել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
«Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։ Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ»,-գրել է Նիկոլ Փաշինյանն ու հարց ուղղել՝ «Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն»: