«Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կազմում գտնվող Օրդուբադ քաղաքից և մոտակա գյուղերից, որոնք արված են հայկական դիրքերից:
ֆեյսբուքյան իր էջում ՊՆ խոսնակը լուսանկարներին կցել է հետեւյալ նկարագրությունը. «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»:
Օրդուբադը քաղաք է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: