Իսրայելը ճանաչվել է հրեական ազգային հանրապետություն
Իսրայելի խորհրդարանը չորեքշաբթի օրը որոշում է ընդունել, ըստ որի, Իսրայելը ճանաչվել է հրեական ազգային հանրապետություն: Այս որոշումը բուռն արձագանք է գտել երկրում ապրող և բնակչության 20%-ը կազմող արաբ փոքրամասնության մոտ:
Օրենքի ընդունման հետ կապված՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ դրանով իրենք ամրագրում են իրենց հիմնական սկզբունքները, սակայն հարգում են նաև այլ ազգային պատկանելիություն ունեցող ժողովուրդներին:
Չնայած վարչապետի հայտարարությանը, ընդունված օրենքն էլ ավելի է սրել առանց այն էլ սրված հարաբերությունները երկրում ապրող արաբ հասարակության հետ, ովքեր ներկայիս իշխանություններին մեղադրում են ազգային փոքրամասնություններին ճնշելու և անտեսելու մեջ: