«Լենինն Ապոլոնը չէ, որ նկարեմ, նկարիչը բեռնակիր համբալ չէ, որ ինչ դնեն շալակին՝ տանի»․ այսօր Մինասի ծննդյան օրն է (տեսանյութ)
«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»․
Մարտիրոս Սարյան
Հայ մեծ նկարիչ Սարյանը բարձր էր գնահատում Մինասին։ Սարյանն իր ժամանակի ամենամեծ նկարիչներից էր, ում գնահատում, սիրում ու հարգում էր ամբողջ Հայաստանը։ Սակայն․․․․
Սակայն Սովետական իշխանությունները չէին կարող ընդունել Մինասին, քանի որ նա չէր ենթարկվում Կոմունիստական կուսակցությանը։ Այդ ամենն ավելի թեժացավ այն ժամանակ, երբ Մինասը հրաժարվեց նկարել Լենինին ու ասաց իր հայտնի խոսքերը․ «Լենինն Ապոլոնը չէ, որ նկարեմ։ Նկարիչը բեռնակիր համբալ չէ, որ ինչ դնեն շալակին՝ տանի։ Չե՛մ նկարել ու չե՛մ նկարելու»։
Այսօր Մինասի ծննդյան օրն է։