Էդեն Ազարը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»
Ինչպես հաղորդում են ֆրանսիական սպորտային պարբերականները, մեկ շաբաթից ավելի է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ու Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարները քննարկում են բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարի տեղափոխման հարցը։
Պարբերականների հաղորդմամբ՝ Ազարը կտեղափոխվի «Ռեալ», իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 170 միլիոն եվրո։
Ընդգծենք նաև, որ մինչ ԱԱ 2018-ն Ազարը ակնարկել էր, որ ցանկանում է գալ իսպանական թիմ։ Իսկ «Չելսի»-ի նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Սարրին խոսելով Էդեն Ազարի մասին՝ նշել էր, որ նա ցանկանում է առանձին խոսել Ազարի հետ։