Բողոքի ցույց՝ ընդդեմ «Պիտուլի». ի՞նչ կասի Դավիթ Անանյանը (ֆոտո)
Այս պահին բողոքի ակցիա է իրականցվում Հայաստան-Վրաստան սահմանին՝ ընդդեմ Բագրատաշենի մաքսակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի: Նա հանրությանը հայտնի է «Պիտուլ» մականվամբ
Մամուլը գրեց, որ «Պիտուլը» Ալրաղացի Լյովիկի՝ Լևոն Սարգսյանի քրոջ որդին է և ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, որը հեղափոխությունից հետո շարքային տեսուչից միանգամից նշանակվեց Բագրատաշենի մաքսակետի պետ։
Մաքսակետի աշխատակիցների խոսքով՝ իրենք երբեք այդքան անգրագետ, միևնույն ժամանակ, այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել։
Նշենք նաև, որ Պիտուլը՝ Արթուր Գասպարյանը, նախկինում երեք դրվագով անցել է կաշառքի գործով:
Նրա նշանակումը բավականին ժրաջանորեն պաշտպանվեց իրեն այդ պաշտոնում նշանակողի կողմից. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Պիտուլի» մասին խոսելիս ասել էր. «Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր և հրեշտակի թևերով, չի լինում նման բան: Սա այն համակարգն է, որը պետք է անընդհատ ինքնամաքրմամբ զբաղվի»:
Հետաքրքրական է, որ Անանյանն այս պաշտպանությունից հետո, ի՞նչ պատասխան պետք է տա այդ նշանակման առթիվ, որը հարուցել է մարդկանց զայրույթը: Այս հարցի շուրջ, բացի ծառայողական քննությունից, Անանյանը պետք է այլ՝ առավել համոզիչ մեկնաբանությամբ հանդես գա: