«Փյունիկը» տոնում է հաղթանակը «Վարդարի» նկատմամբ (ֆոտո, վիդեո)
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկը» ընդհանուր 3:0 հաշվով հաղթեց մակեդոնական «Վարդարին»: Առաջին խաղում մերոնք հաղթեցին 1:0 հաշվով:
Անդրեյ Տալալաևի սաները պատասխան խաղում ևս հաջողեցին, խաղավարտին՝ համապատասխանաբար, 86-րդ և 89-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Բաքար Բալդեն:
Հանդիպումից հետո թիմը հանդերձարանում տոնել է հաղթանակը:
««Երջանկություն». «Փյունիկ» ՖԱ-ն որակավորման հաջորդ փուլում է»,- նշված է լուսանկարին կից արված գրառման մեջ: