Հայտնաբերվել են Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորող անձինք․ նրանք ՌԴ քաղաքացիներ են
Բրիտանական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նախկին ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորող անձանց: Ինչպես հայտնում են Սքոթլանդ Յարդից, նրանց թունավորելու մեջ կասկածվում են մի խումբ Ռուսաստանի քաղաքացիներ:
Դա հնարավոր է եղել պարզել շնորհիվ տարածքում գտնվող տեսախցիկների տվյալների: Այլ մանրամասներ ոստիկանությունից չի հայտնվում: Հաղորդագրության մեջ չի նշվում նաև՝ արդյոք Սկրիպալի դեպքը կապ ունի՞ նույն քաղաքում օրեր առաջ կրկին «Նովիչոկ» կոչվող նյութից մեկ այլ թունավորման դեպքի հետ:
Հիշեցնենք, որ կրկին Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» նյութից թունավորվել էին երկու բրիտանացի, որոնցից մեկը՝ 44- ամյա Դոն Ստերջեսը, հիվանդանոցում մահացել էր: Նրա օրգանիզմում հայտնաբերված Նովիչոկը տասն անգամ գերազանցում էր Սերգեյ Սկրիպալի օրգանիզմում հայտնաբերված թույնի պարունակությանը: