Գլուխը կորցրել է, տեղը չի գտնում…
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի վերջին նիստը թեժ է անցել: Գլխավոր հերոսուհին այս անգամ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն է եղել, որի պատճառով խորհրդարանականներն ապուշ են կտրել, սակայն, ոչ թե Արփինեի տեսքի, բրենդային հագուկապի, այլ՝ հիստերիկ պահվածքի պատճառով:
Բանն այն է , որ ԸՕ-ի բարեփոխումների քննարկման ժամանակ Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ հետևյալ ռեպլիկն է արել. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
Արփինեն, իհարկե, սթափվելուց հետո այսօր առավոտյան արդեն իր ֆեյսբուքյան էջում «լոլոներ» է գրել, թե մտավոր հետամնաց ասելով ի նկատի է ունեցել երևույթը, ոչ թե Դանիել Իոաննիսյանին, ավելին՝ անգամ ներողություն է խնդրել, բայց միևնույնն է՝ նրա խայտառակ պահվածքը հստակ գնահատականի կարիք ունի, քանի որ խոսքը ոչ թե փողոցում կատարված «ռազբորկայի», այլ երկրի գլխավոր օրենսդիր մարմնում տեղի ունեցածի մասին է:
Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը պետք խստագույնս քննվի ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում, հակառակ պարագայում՝ կստացվի, որ որոշ ընդդիմադիրներ խորը հոգեբանական դեպրեսիայից այդպես էլ չեն կարողանում վերադառնալ ռեալ իրականություն, չեն ցանկանում գիտակցել, որ այլևս իշխանություն չեն և աջ ու ձախ մաղձ են թափում:
Արփինեհովհաննիսյանական մառազմի դեմն առնել է պետք, նրանց իրենց տեղը դնել է պետք, հառական պարագում՝ «Աստված էլ բեթարից ազատի», իսկ «բեթարներ» դեռ կլինեն՝ հաշվի առնելով, որ ընտրություններն են մոտենում: