Ինչպե՞ս ու ի՞նչ էր պատասխանում Միքայել Հարությունյանը` Մարտի 1-ն ուսումնասիրող փաստահավաք խմբի հարցերին (տեսանյութ)
Հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ քրեական գործ է հարուցել` 2008 թվականի մարտի 1-ի գործով։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:
Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: 2008 թվականի Մարտի 1-ը նորից վերակենդանանում է։ Ջրի երես են դուրս գալիս նոր փաստեր, վարկածներ ու իրողություններ։
Իսկ թե ժամանակին ինչպես էր Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը պատասխանում է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամների հարցերին, կարող եք դիտել տեսանյութում։
Հավելենք նաև, որ տեսանյութը համացանցում հայտնվել է 2011 թվականին։