Իսպանիայում թագավոր էր, իսկ Իտալիայում հայտնվեց զուգարանի թղթի վրա․ ի՞նչ են անում Իտալիայում Ռոնալդուի հետ (ֆոտո)
Այն, որ Իտալիայում վերջին տարիներին ամենաանհաշտ մրցակիցները Թուրինի Յուվենթուսն ու Նապոլին են, հայտնի է բոլորին, սակայն քչերը կմտածեին, որ այս թիմում ատելությամբ կվերաբերվեն նաև Քրիշտիանու Ռոնալդուի տրանսվերին։
Ինչպես տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները, Նեապոլում վաճառվում են զուգարանի թղթեր, որոնց վրա պատկերված է Ռոնալդուն։
Այսկերպ վերջին տարիներին Յուվենթուսի ամենաանհաշտ մրցակիցն իր ատելությունն է ցույց տալիս Յուվենթուսի ու թիմի նորեկի նկատմամբ։
Հավելենք նաև, որ վերջին նմանատիպ դեպքը գրանցվեց 2 տարի առաջ, երբ Գոնսալո Հիգուաինը Նապոլիից տեղափոխվեց Յուվենթուս։